Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Ի՛նչ է TVTrade.am կայքէջը

Բարի գալուստ TVTrade ընկերության պաշտոնական կայքէջ:

TVTrade.am կայքէջը բացառապես սոցիալական ցանցերի և հեռուստատեսային գովազդի միջոցով իրականացնում է կենցաղային ապրանքների վաճառք։ Մեր եռալեզու և անընդհատ թարմացվող բազմաֆունկցիոնալ կայքէջը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մշտապես թարմացվող և ինքնատիպ տեսականուն, և սեղմ ժամկետում ստանալ Հայաստանի Հանրապետության և Արցախի ձեր նախանշված հասցեում։

TVTrade.am կայքէջի սեփականատերը <<Արմաբա>> ՍՊԸ-ն է։

Մեր առաքելությունըՏեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի փուլում ավելի շահեկան և հարմարավետ է դառնում առևտրի իրականացումը էլեկտրոնային կապի միջոցներով՝ խնայելով Ձեր թանկագին ժամանակը և ռեսուրսները:

Ցանկանո՞ւմ եք լինել ինքնատիպ, ծանրաբեռնվածության և ժամանակ չունենալու պատճառով մոռացե՞լ եք նվերներ գնել, ուզո՞ւմ եք Ձեր մերձավորների կյանքն ավելի հեշտացնել, ցանկանո՞ւմ եք կատարել գնումներ Ձեր իսկ բնակարանից դուրս չգալով. TVTrade․am կայքէջը օնլայն գնումներ կատարելու բացառիկ հարթակ է, որն միտված է լինել Ձեր ավելի նախընտրելի գործընկերը: Որակյալ սպասարկումը և առաջարկի բազմազանությունը մեր աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքն են: Ընկերության Տնօրինությունը ամեն ինչ անում է առաջարկվող ապրանքի բարձր որակն ապահովելու համար: Մեզ մշտապես հետաքրքրում է Ձեր կարծիքը և մեր գործունեության գրավականը Ձեր գոհունակությունն է:

Մեր կարգախոսն է TV Trade՝ Ձեզ արժանի որակ:

About us image About us image
(374) 10 55 77 77