Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Air Swimmers

More Views

Air Swimmers

Նկարագրություն

Air swimmers-ը օդում լողացող հսկա փչվող ձկներ են, որոնք փչվում են հելիումի գազով և կառավարվում հեռակառավարման վահանակով: Այն նախատեսված է փակ տարածքներում օգտագործելու համար: Օդային ձկները օդում շարժվում են նույն սկզբունքով, ինչպես սովորական ձկները ջրում: Հսկա ձուկը կառավարելը շատ հեշտ է. Այն արձագանքում է հեռակառավարման վահանակով կառավարմանը՝ շարժվում է առաջ, շրջվում, մնում տեղում և անգամ բարձրանում վեր և իջնում վար: Այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես ձուկը լողում է օդում:

Յուրաքանչյուր փչվող ձուկ պատրաստված է ամուր նեյլոնից և կարող է երկար ծառայել: Հատուկ փականի շնորհիվ, որը օդի հոսքը միայն մեկ ուղղությամբ է թողնում, կարելի է փչել և բաց թողնել ձուկը առանց բարդությունների: Այս ձկների մեջ կա հատուկ ռադիո համակարգ, որի շնորհիվ թռիչքի ժամանակ այն կարողանում է շարժել իր պոչը:

Ձկան շարժման ուղղությունը ղեկավարվում է հեռակառավարման վահանակի միջոցով:

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա չէ

Special Price: 9,990֏

Regular Price: 9,990֏

  • Նկարագրություն
  • Details

    Օդային ձուկը գործի դնելու համար նախ պետք է լցնել այն հելիումով, ինչպես փչում են սովորական փուչիկները: Այս ծառայությունը սովորաբար տրամադրվում է մանկական խաղալիքների և նվերների խանութներում: Նաև կարող եք պարզապես գնել հելիումի գազով բալոն և լիցքավորել այն ցանկացած ժամանակ:
    Այս հրաշալի հեռակառավարվող «օդային լողորդները» կգրավեն ոչ միայն երեխաների ուշադրությունը, այլ նաև մեծերի՝ պատճառելով աննկարագրելի հրճվանք և բավականություն: Թռչող ձկները կզարդարեն անգամ ծննդյան հանդիսությունները, երեկույթները, կգրավեն խանութների, սրահների այցելուներին և կօգնեն գովազդային արշավների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպումը գեղեցկացնելու հարցում:

    Առավելություններ:

    • Ձկան նման «լողում է» օդում
    • Ունի հեռակառավարման ֆունկցիա
    • Շարժվում է ցանկացած ուղղությամբ
    • Նախատեսված է փակ տարածքների համար

    Բնութագիր:

    • Քաշը՝ 500 գր.
    • Փչվող ձկան նյութը՝ ամուր նեյլոն
    • Գործողության շառավիղը՝ 12 մետր
    • Փաթեթավորման չափը՝ 37 x 27 x 5,5 սմ
    • Երկարությունը պոչի հետ միասին՝ 145 սմ
    • Սնուցումը՝ 4 AAA մարտկոց (ներառված չէ)
    • Տեխնիկական տվյալներ՝ Ռադիոկառավարում
    • Բարձրությունը լողակների հետ միասին՝ 92 սմ
    • Վահանակի գործողության շառավիղը՝ մինչև 12 մետր է
    • Գործառույթներ` բարձրանալ, իջնել, լողակների և պոչի կառավարում
    • Արտադրող կազմակերպություն ԱՄՆ "William Mark Corporation"
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Պոչ 1 հատ
    • Ռետին 1 հատ
    • Լողակներ 3 հատ
    • Փչվող ձուկ 1 հատ
    • Ամրացնող մասեր 1 հատ
    • Հայերեն ուղեցույց 1 հատ
    • Կպչուն պիտակներ 1 հատ
    • Կառավարման մեխանիզմ 1 հատ
    • Հեռակառավարման վահանակ 1 հատ
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք

Ձեզ Հետաքրքրող Ապրանքներ

3D Screen Magnifierէկրանի խոշորացուցիչ

3,990֏

Lucky RainbowԾիածան լուսամփոփ

4,990֏

Bunchems Mega PackԿպչող գունավոր գնդիկներ

4,990֏

GlowԼազերային լույս լուսարձակող ականջակալներ

3,990֏

Flying Minion Ինտերակտիվ խաղալիք թռչող մինիոն

5,990֏

Trix TruxԱմենագնաց ավտոմեքենաների հավաքածու

5,990֏
(374) 10 55 77 77