Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Magic Bullet

Magic Bullet

Նկարագրություն

«Magic Bullet»-ը 21 կտորից բաղկացած բազմաֆունկցիոնալ բլենդեր է։ Կտրել, խառնել, հարել, մանրացնել և աղալ՝ այդ ամենը մեկ սարքում: Պատրաստեք բազմատեսակ սոուսներ, մանրացրեք տարբեր մթերքներ, քերեք պանիրը։ Այս ամենը ձեզանից կպահանջի 10 վայրկյան ժամանակ։ Պատրատեք օրիգինալ կոկտելներ ու զովացուցիչ ըմպելիքներ և մատուցեք հենց հավաքածուի մեջ ներառված խնջույքի բաժակներով։ «Magic Bullet»-ի օգնությամբ արագ և հեշտ կարող եք պատրաստել թարմ քամած հյութեր։ Սարքը կարող եք լվանալ և՛ հոսող ջրի տակ, և՛ աման լվացող սարքով։

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա չէ

Special Price: 29,990֏

Regular Price: 29,990֏

  • Նկարագրություն
  • Details

    Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան բազմաֆունկցիոնալ բլենդերը, որը, չնայած իր փոքր չափսերին, գերֆունկցիոնալ է։ «Magic Bullet» սարքը քերում, մանրացնում, խառնում է տարբեր բաղադրիչներ։ Այն կախարդական խոհանոցային բլենդեր է, որն անփոխարինելի է ցանկացած խոհանոցում՝ լինի դա փոքր բնակարան, թե մեծ սեփական տուն: Խոհանոցում «Magic Bullet»-ը հրաշքներ կգործի ՝ օգնելով Ձեզ խոհարարության դժվար արվեստում: Օգտագործելով «Magic Bullet»-ը կարող եք պատրաստել ցանկացած խոհարարական գլուխգործոց։ Եթե սիրում եք աղցաններ և նախընտրում եք մրգերի և բանջարեղենի դիետաներ, փորձեք գործնականում կիրառել այս բազմաֆունցիոնալ սննդի պրոցեսորը և հավերժ կմոռանաք յուրաքանչյուր աղցանի հոգնեցուցիչ պատրաստման մասին, քանի որ ամեն ինչ կպատրաստվի մի քանի վայրկյանի ընթացքում: Պատրաստեք նախընտրած կոկտելները խնջույքի համար բաժակներով, մատուցեք հենց այդ բաժակներով, իսկ ըմպելիքները տարբերելու համար ներառված են տարբերակող գունավոր օղակներ։

    Առավելություններ:

    • Արագ և հեշտ օգտագործում
    • Զբաղեցնում է փոքր տարածք
    • Չժանգոտվող պոպատից սայրեր
    • 21 կտորից բաղկացած հավաքածու
    • Հարմարավետ կափարիչներ սնունդը պահելու համար
    • Լվացվում է և՛ հոսող ջրի տակ, և՛ սպասք լվացող մեքենայում
    • Սնունդը պատրաստվում է մի քանի վայրկյանների ընթացքում
    • Բարձր և ցածր բաժակները կարելի է դնել միկրոալիքային վառարանում

    Բնութագիր:

    • Քաշը՝ 2,5 կգ
    • Գույն՝ արծաթագույն, սև
    • 3 տարվա տեխնիկական երաշխիք
    • Նյութը՝ պլաստիկ, չժանգոտվող պողպատ
    • Հզորություն 250 W
    • Լարում 220-230 V
    • Հաճախականություն 50 Hz
    • Արտադրող կազմակերպություն՝ Thane Direct (Կանադա)
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Հիմք 1 հատ
    • Տուփ 1 հատ
    • Ցածր բաժակ 1 հատ
    • Բարձր բաժակ 1 հատ
    • Տարայի կափարիչ 1 հատ
    • Հայերեն ուղեցույց 1 հատ
    • Հյութաքամիչ ցանց 1 հատ
    • Հարթ բերանով սայր 1 հատ
    • Խնջույքի բաժակներ 4 հատ
    • Երաշխիաքային կտրոն 1 հատ
    • Մթերքը սեղմող փայտիկ 1 հատ
    • Մեծ հյութաքամիչ տարա 1 հատ
    • Խաչաձև կտրատող սայր 1 հատ
    • Մեծ անցքերով գլխիկ-կափարիչ 1 հատ
    • Փոքր անցքերով գլխիկ-կափարիչ 1 հատ
    • Բաժակները տարբերակով օղակներով 4 հատ
    • Բազմակի օգտագործման կափարիչներ 2 հատ
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք
(374) 10 55 77 77