Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Second

Second

Նկարագրություն

Բանջարեղենի կտրատիչ «Second» 5-1 փոքր, կոմպակտ և շատ հարմարավետ մեխանիկական կտրատող սարք է։ Առաջին անգամ ինժեներները համատեղել են կտրատման 5 տարբեր եղանակներ մեկ սարքում։ «Second» 5-1 սարքը դանակից 10 անգամ ավելի արագ է կտրատում։ Հեշտությամբ կտրատեք քառակուսիներ, հաստ ու բարակ շերտեր, վեց համաչափ կտորներ ընդամենը մեկ վայրկյանի ընթացքում։ Կտրատելուց հետո պարզապես սարքը ջրով ցայեք կամ տեղադրեք աման լվացող մեքենայի մեջ։ Կոմպակտ չափսերի շնորհիվ այն հեշտ հավաքվում է և խոհանոցում շատ տեղ չի զբաղեցնում:

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա է

3,990֏
  • Նկարագրություն
  • Details

    Հյուրերի գալուց առաջ, տոների նախօրեին կամ ընկերական հավաքույթներից առաջ յուրաքանչյուր տնային տնտեսուհի մտահոգվում է արագ աղցաններ պատրաստելու մասին։ «Second» կտրատող սարքը կօգնի Ձեզ այդ հարցում։ Պարզապես տեղադրեք սնունդը, սեղմեք այն և ամեն ինչ վայրկյանների ընթացքում կտրատված է: Հարմարավետ կառուցվածքի շնորհիվ կտրատեք մրգերը և բանջարեղենը անմիջապես տարայի, ամանի կամ կաթսայի մեջ։ Փոփոխվող սայրերի օգնությամբ կարող եք կտրատել ամեն տեսակի մթերք համաչափ կտորների՝ լոլիկի լայն շերտեր, սնկով բարակ շերտեր, վարունգի բարակ շերտեր և այլն։ Ընդամենը մեկ սայրի փոփոխությամբ կարող եք կտրատել բուլղարական պղպեղի 30 իդեալական կտորներ ընդամենը մեկ վայրկյանի ընթացքում։ «Second» կտրիչը արագ և առողջ սնունդ ստանալու համար կատարյալ խոհանոցային օգնական է: Հավաքածուն ներառում է նաև թարմ պահող տարա և կափարիչ լրացուցիչ սնունդը սառնարանում պահելու համար։

    Առավելություններ:

    • Կոմպակտ չափսեր
    • Քիչ տեղ է զբաղեցնում
    • Սննդի արագ պատրաստում
    • Պարզ և հեշտ օգտագործում
    • Համաչափ կտրատված կտորներ
    • 5 տարբեր եղանակով կտրատող սայրեր
    • Մեխանիկական հարմարավետ կառուցվածք
    • Սուպեր-սուր սյարեր չժանգոտվող պողպատից

    Բնութագիր:

    • Խորությունը՝ 5 սմ
    • Բարձրությունը՝ 21 սմ
    • Սարքի քաշը՝ 320 գրամ
    • Տարայի տարողությունը՝ 200 մլ․
    • Նյութը՝ չժանգոտվող պողպատ, սննդային պլաստիկ
    • Սայրերի քանակը 3 հատ + 1 հատ փոխակերպիչ սայր
    • Արտադրող ընկերություն` Leomax (Ավստրիա)
    • Արտադրված է Չինաստանո

    Հավաքածու:

    • Տուփ 1 հ․
    • Սարք 1 հ․
    • Տարա 1 հ․
    • Կտրատող սայրեր 3 հ․
    • Սայր-փոխարկերպիչ 1 հ․
    • Թարմ պահող կափարիչ 1 հ․
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք
(374) 10 55 77 77