Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Flex Tape large

More Views

Flex Tape large

Նկարագրություն

«Flex Tape»-ը գերհզոր և ամուր կպչուն ժամանակակից ժապավեն է: Այս կպչուն ժապավենը հատուկ ստեղծվել մի շարք խնդիրներ լուծելու համար: Այն կարող է կիրառվել տաք կամ ցուրտ եղանակին, թաց կամ չոր մակերեսներին, անգամ ջրի տակ: «Flex Tape»-ի օգնությամբ հեշտությամբ լուծվում են ցանկացած կենցաղային խնդիրներ, ինչպիսին են արտահոսքը, ճեղքերը և կոտրվածքները:

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա է

7,990֏
  • Նկարագրություն
  • Details

    «Flex Tape»-ը ամուր, ռետինապատ, ջրակայուն ժապավեն է։ Այն ստեղծում է ճկուն պաշտպանիչ շերտ և վերացնում է ցանկացած արտահոսք, հետ է մղում ջուրը և անմիջապես դադարեցնում է արտահոսքը: «Flex Tape»-ը կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, էկոլոգիապես մաքուր է և դիմակայում է տարբեր ջերմաստճանային պայմաններին: Ժապավենը հուսալիորեն ամրացնում է ճաքերը, բացվածքները, ճեղքերը, ծակերը, նույնիսկ հեղուկով լցված կոնտեյներների անցքերը: Այս հայտնագործությունը օգտակար կլինի բոլորին` ինչպես կենցաղում օգտագործման համար, այնպես էլ մասնագետների համար: Ժապավենը կարող է կիրառվել ամենուր՝ տանը, ճանապարհին, աշխատավայրում, հանգստի ընթացքում, ճանապարհորդելիս և այլն:
    «Flex Tape» ժապավենը չի վախենում անգամ ջրից, այն հուսալիորեն կպցնում է նույնիսկ ջրի տակ գտնվող առարկաները: Այս ամենը կատարվում է եռակի հաստ սոսինձի շերտի շնորհիվ, որը գրեթե «ձուլվում» է մակերեսին: Ժապավենը իրենից ներկայացնում է փրփրացած փակ ծակոտկեններով սինթետիկ կաուչուկ: Այս բաղադրության շնորհիվ ժապավենը ձեռք է բերում առաձգականություն և հարմարվողականություն տարբեր իրավիճակներում: Ռետինապատ, հաստ և ճկուն նյութից պատրաստված ժապավենը կարելի է կպցնել ցանկացած բաղադրության, ձևի և աստիճանի մակերեսների վրա՝ սառը կամ տաք, թաց կամ չոր: Օգտագործվում է PVC-ի (պոլիվինիլ քլորիդ պլաստիկ), ակրիլային, մետաղական, պողպատե, պղնձե, ալյումինե, կերամիկական, ապակե, ռետինե, չոր պատի, ցեմենտի և այլ մակերեսների վրա:

    Առավելություններ:

    • Ջրակայուն է
    • Կպցնում գրեթե ամեն տեսակի իր
    • Ամուր է՝ դիմանում է 50 կգ ճնշմանը
    • Կպնում է ցանկացած մակերեսի վրա
    • Ջրի տակ չի կորցնում իր հատկություները
    • Փակում է լայն անցքերը, ճաքերը, բացվածքները և այլն

    Բնութագիր:

    • Գույնը՝ սև
    • Ժապավենի չափերը՝ լայնություն՝ 20 սմ, երկարություն՝ 152 սմ
    • Արտադրող ընկերությունը ԱՄՆ (Swift Response)
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Կպչուն ժապավեն 1 հատ
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք
(374) 10 55 77 77