Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Գաղտնիության քաղաքականությունը Tvtrade ընկերության Սպառողին վերաբերող անձնական բնույթի տեղեկատվության օգտագործման նկարագրությունն է։

Սպառողի հետ գործարքի ընթացքում Ընկերությանը անհրաժեշտ է հետևյալ անձնական բնույթի տեղեկատվությունը.

  • Սպառողի անուն ազգանունը
  • Առաքման հասցեն և անհրաժեշտ այլ տեղեկատվություն
  • Մեկ և ավելի հեռախոսահամարներ
  • Մեր ապրանքի մասին գովազդի աղբյուրը
  • Կախված ապրանքի տեսակից՝ գույնը, չափը, ձևը, տարբերանշանը և այլն

Տեղեկատվության օգտագործումը

Ընկերությանը այսպիսի անձնական բնույթի տեղեկատվության հավաքագրման առաջնային նպատակը Սպառողին բարձրորակ ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական բնույթի տեղեկատվությունը հետևյալի նպատակով.

  • Ձեր ստացած ծառայությունների և անհրաժեշտության դեպքում այլ օժանդակության ապահովում
  • Ընկերության կողմից առաքված ապրանքների, օպերատորների և առաքիչների մատուցած ծառայությունների որակի վերլուծության և հետագա բարելավման համար
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգերի կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով տեղեկությունների ճշտում կամ տեղեկացում

Տեղեկատվության չբացահայտումը

Ձեր կողմից մեզ տրամադրված անձնական բնույթի տեղեկատվությունը համարվում է միանգամայն գաղտնի, հրապարակման ենթակա չէ և չի կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

(374) 10 55 77 77