Details
Spin Spa
Մերսող մաքրող խոզանակ
Ապրանքի նկարագիրը.
Spin Spa-ի աշխատանքի սկզբունքը գլխիկներով մերսումն է, որոնք Դուք ընտրում եք որոշակի պրոցեդուրաների համար: Հավաքածուն ներառում է 5 գլխիկներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ֆունկցիան և ազդեցությունը:
Մաքրող գլխիկը առավել հաճախ օգտագործվողն է, որը կօգնի Ձեզ արագ և առանց ավելորդ ջանքերի լվանալ և մերսել մարմինը։ Սարքի երկար պոչի շնորհիվ կարող եք հասնել անգամ մարմնի դժվար հասանելի հատվածներին:
Միկրոպիլինգի գլխիկը շատ փափուկ է և նուրբ, որով կարող եք հեշտությամբ լողացնել անգամ երեխաներին։ Այն իդեալական է երեխայի նուրբ մաշկի համար: Այս գլխիկը հարմար է նաև մեծերին ՝ դեմքի խնամքի համար։
Խոզանակ գլխիկը մերսում է մարմինը, հեռացնելով չոր և մահացած բջիջները մաշկի վրայից, բարելավում է արյան շրջանառությունը։ Այն հիմնականում օգտագործվում է որպես մեխանիկական սկրաբ, որը վերականգնում է մաշկը:
Մերսող գլխիկը, որն ունի ռետինե գնդիկներ նախատեսված է մաշկի ավելի խորը մերսման համար: Գլխիկը կարելի է օգտագործել նյութափոխանակության պրոցեսների բարելավման, ճարպային կուտակումների և ցելյուլիտի դեմ պայքարելու համար: Այս գլխիկը կիրառելուց հետո մարմինը հանգստանում է, այն ինչ հարկավոր է օրվա ավարտին։ Ռետինե գնդիկները մերսում են մարմինը, իսկ խոզանակը մաքրում է և ապահովում է մաշկի պիլինգը։
Պեմզաքարով գլխիկը նույնն է, ինչ սովորական պեմզաքարը, պարզապես օգտագործելը շատ ավելի հեշտ է և հարմար։ Այժմ դուք կօգտագործեք այս գլխիկը ավելի հաճախ և հաճույքով:
Spin Spa-ի մերսող խոզանակը ունի արագության երկու ռեժիմ (պտտվող արագությունը): Դուք կարող եք ընտրել Ձեր նախընտրած արագությունը: Դանդաղ ռեժիմը մերսող գլխիկներով օգտագործման դեպքում ունի հանգստացնող ազդեցություն, իսկ արագը՝ թարմացնող։
Մաքրող գլխիկը ունի հեղուկի համար նախատեսված հատուկ խցիկ: Պարզապես պետք է զգուշորեն բացել գլխիկի վրայի փականը և լցնել ցնցուղի գելը, մերսման յուղ, հեղուկ օճառ կամ լոսյոն։
Արտադրող կազմակերպություն Idea Village (ԱՄՆ)
Արտադրված է Չինաստանում