Details
«Triple Slicer 3-in-1» դանակի սայրերը պատրաստված են չժանգոտվող պողպատից և տեղադրված են պտտվող գլխիկի մեջ։ Պտտեցնելով դանակի կողքի հատվածում գտնվող պտուտակը կարելի է ընտրել նախընտրելի սայրը և օգտագործել: Զիգզագաձև սայրեր ունեցող առաջին սայրը հեշտությամբ և արագ կլպում է մրգերը և բանջարեղենը:Այս սայրով կարելի է կաղամբը մանր կտրատել աղցանի համար կամ քերել շոկոլադը աղանդերի համար: Երկրորդ սայրով կարելի է նուրբ և հավասարաչափ շերտատել մթերքը կորեական աղցանի համար կամ օգտագործել տոնական սեղանի ձևավորման hամար: Երրորդ սայրը կերամիկական է, որով մթերքը կարելի է կտրել հաստ կամ բարակ շերտերի: Բռնակի դիզայնը թույլ է տալիս և՛ ձախլիկներին, և՛ աջլիկներին առանց դժվարության աշխատեցնել այն:
Սեղանի ձևավորման երկու գործիքները նոր որակ կհաղորդեն Ձեր հյուրասիրությանը։ Առանց հատուկ դասընթացների կարող եք հրաշալի ֆուրշետի սեղան ձևավորել։ Երկկողմանի (քարվինգի) գործիքով աստղանման և գեղեցիկ կտրատեք միրգն ու բանջարեղենը, իսկ կլորավուն (ձևավորման) գործիքի շնորհիվ յուրահատուկ դիզայն հաղորդեք մթերքին և զարմացրեք Ձեր հյուրերին։
Առավելություններ:
• Անվտանգ կառուցվածք
• Եռաֆունկցիոնալ սայրեր
• Բարձրորակ նյութակազմ
• Արագ և գեղեցիկ շերտատում
• 360 աստիճան պտտվող գլխիկ
• Յուրահատուտ, հարմարավետ բռնակ
• Երկու բոնուսային ձևավորման դանակներ
• Քերում և կլպում է մրգերն ու բանջարեղենը
• Հարմար է և աջլիկների և ձախլիկների համար
• Հեշտությամբ մեկ սայրից մյուսը անցնելու հնարավորություն
• Արտադրող կազմակերպություն Livington (Ավստրիա)
• Արտադրված է Չինաստանում
Բնութագիր:
• Երկարությունը՝
         1. Կլպիչ 17սմ
         2. Կլորավուն ձևավորման դանակ 15․5սմ
         3. Երկկողմանի ձևավորման դանակ 14․5սմ
• Քաշը՝ 222 գրամ
• Գույնը՝ սպիտակ,կանաչ
• Նյութը՝ ABS(բարձրորակ պլաստիկ) և չժանգոտվող պողպատ
Հավաքածու:
• «Triple Slicer» կլպիչ 1 հատ
• Ձևավորման դանակ՝ 1 հատ
• Զիպ փաթեթավորում՝ 1 հատ
• Քարվինգի (փորագրման) դանակ՝ 1 հատ