Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Arctic Air Ultra

More Views

Arctic Air Ultra

Նկարագրություն

«Arctic Air Ultra»-ն անհատական օդորակիչ է։ Այն շարժական, կոմպակտ սարք է, որը սառեցնում, խոնավացնում և մաքրում է օդը Ձեր շուրջը: Այս սարքի շնորհիվ Դուք կարող եք ստեղծել հարմարավետ ջերմաստիճան, նույնիսկ ամենաշոգ օրերին: Իդեալական է գրասենյակային սեղանների կամ փոքր տարածքների համար։ Դուք կարող եք վայելել զովություն ամենուր՝ խոհանոցում, գրասենյակում, հյուրասենյակում: Այս հրաշք սարքը աշխատում է առանց նախնական կարգավորումների և երկար տեղադրման: Բավական է սարքի հատուկ խցիկի մեջ ջուր լցնել և միացնել այն էլեկտրաէներգիայի աղբյուրին:

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա է

Special Price 12,990֏

Regular Price: 29,990֏

  • Նկարագրություն
  • Details

    «Arctic Air Ultra»-ն անհատական օդորակիչը թույլ է տալիս ստեղծել հարմարավետության անձնական գոտի։ Այն ունի թեթև քաշ և գրեթե անաղմուկ օդամղման 3 աստիճան: Կարգավորվող այս 3 արագությունները թույլ են տալիս առավել հստակ կարգավորել օդը։ Օդափոխիչը ջրի մեկ լիցքավորմամբ ապահովում է սառը օդի շրջանառությունը մինչև 8 ժամ: Սարքը կարճ ժամանակահատվածում ստեղծում է հաճելի միկրոկլիմա օգտագործողի կողքին։ Շնորհիվ իր փոքր չափերի, թեթև քաշի և ցանկացած վայրից (օր.՝ համակարգիչ, հեռախոսի բնիկ, Power Bank և այլն) USB լարով միանալու հնարավորության, կարող եք վերցնել սարքը Ձեզ հետ ամենուր:
    Սարքի գաղտնիքը հիդրոսառեցման տեխնոլոգիան է հատուկ զտիչի կիրառմամբ , որը տաք օդը վերածում է հաճելի զով քամու: «Arctic Air» օդորակիչը չի պարունակում ֆրեոններ և լիովին անվտանգ է օգտագործման համար: Բացի այդ , այս օդորակիչը կարող է ծառայել նաև որպես գիշերային լամպ: Այն ունի 7 գույներից բաղկացած ներկառուցված LED լույս: Կարելի է ընտրել գունային հաջորդական փոփոխության ռեժիմ և մեկ գույնով լուսավորող ռեժիմ: Այս գրավիչ դիզայնով սարքը կհամատասխանի ցանկացած ինտերիերի: Սարքը առավել արդյունավետ է աշխատում, որպես ԱՆՀԱՏԱԿԱՆ օդորակիչ , այսինքն՝ 1-2 մետր հեռավորության վրա: Այն չի սառեցնում սենյակը, պարզապես ստեղծում է զով տարածք մեկ կամ ավելի անձի համար՝ ինչպես փակ այնպես էլ բացօթյա տարածքներում:

    Առավելություններ:

    • Գեղեցիկ դիզայն
    • Էներգախնայող է
    • Կոմպակտ չափսեր
    • Միանում է USB լարով
    • Սառեցման երեք ռեժիմ
    • Էկոլոգիապես մաքուր է
    • Չի պարունակում ֆրեոն
    • Գրեթե անաղմուկ աշխատանք
    • Ներկառուցված լուսամփոփ՝ բաղկացած 7 գույներից
    • Սառեցնում է, խոնավացնում և մաքրում օդը Ձեր շուրջը
    • Իդեալական է գրասենյակային սեղանների կամ փոքր տարածքների համար

    Բնութագիր:

    • Քաշը` 860 գր.
    • Չափսերը` 14 x 16 սմ
    • Արագության 3 աստիճան
    • Աշխատանքը՝ USB լարով
    • Ջրի խցիկի ծավալը` 700 մլ
    • Գույնը` սպիտակ-մոխրագույն
    • Լամպի լույսի գույնը՝ բազմագույն
    • 3 տարվա տեխնիկական երաշխիք
    • Սառը օդի հոսքը` առավելագույնը 2մ
    • Շահագործում ջրի լիարժեք լիցքավորմամբ /8-10 ժամ կախված հզորությունից/
    • Լարում 120 V
    • Հզորություն 1500 W
    • Արտադրող ընկերություն Ontel Products (ԱՄՆ)
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Տուփ 1 հատ
    • USB լար 1 հատ
    • Օդորակիչ 1 հատ
    • Հայերեն ուղեցույց 1 հատ
    • Երաշխիքային կտրոն 1 հատ
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք
(374) 10 55 77 77