Ձեր զամբյուղը դատարկ է
TVTrade ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և Արցախում իրականացնում է բարձրորակ ապրանքների վաճառք հեռուստատեսային գովազդի, պաշտոնական կայքէջի և սոցիալական ցանցերի միջոցով: Ընկերությունը ապրանքներն առաքում է Ընկերության առաքիչների կամ <<Հայփոստ>>-ի միջոցով` Ձեր իսկ նշած հասցեում։

Որքա՞ն արժե առաքումը՝
- Երևան քաղաքում առաքման վճարը 990 դրամ է
- Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում առաքման վճարը 1.990 դրամ է
- Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում առաքման վճարը 2.490 դրամ է
- «Հայփոստ»-ի միջոցով ՀՀ տարածքում առաքումը 990, իսկ Արցախում՝ 1.990 դրամ
Որքա՞ն ժամանակում ենք մենք առաքում՝
- Երևան քաղաքում պատվերը գրանցելու կամ հաջորդ օրվա ընթացքում
- Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում մինչև 3 օրվա ընթացքում
- Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, և Սյունիքի մարզերում մինչև 5 օրվա ընթացքում
- «Հայփոստ»-ի միջոցով ՀՀ տարածքում առաքումը կատարվում է գումարը ստանալուց հետո մինչև 3, իսկ Արցախում՝ մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում
Վերոթվարկյալ առաքման ժամկետները կարող են խախտվել կլիմայական անբարենպաստ պայմանների և անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որի մասին Ընկերության օպերատորներները հեռախոսով կամ սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացնում են Սպառողին։
Սույն բաժնով առաքման ժամկետները սահմանված են բացառապես առկա ապրանքների համար, իսկ <<առկա չէ>> նշմամբ ապրանքներին վերաբերվող առաքման ժամկետները տեղեկացվում են Ընկերության օպերատորների կողմից։
Անվճար առաքում
- Երևան քաղաքում մեկից ավել ապրանքների միանվագ գնման դեպքում, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 10.000 դրամը
- Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Արցախում մեկից ավել ապրանքների միանվագ գնման դեպքում, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 20.000 դրամը
- «Հայփոստ»-ի միջոցով մեկից ավել ապրանքների միանվագ գնման դեպքում, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 20.000 դրամը