Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Bosch 4-1

More Views

Bosch 4-1

Նկարագրություն

Bosch 4-ը 1-ում նոր մոդելի մետաղական բլենդերը բազմաֆունկցիոնալ խոհանոցային սարք է, որը կօգնի արագ և հեշտ կատարել առօրյա խոհանոցային աշխատանքները։ Բարձր հզորության շարժիչի և ամուր մետաղական կառուցվածքի շնորհիվ այն ապահովում է արդյունավետ, կայուն և երկարատև աշխատանք։ Այս հավաքածուն համատեղում է մի քանի սարքի հնարավորությունները՝ փոխարինելով բլենդերին, հարիչին, մսաղացին, բանջարեղենի կտրիչին, սրճաղացին և շեյքերին։ Այն իդեալական է մթերքները մանրացնելու, հարելու, աղալու, կտրատելու և տարբեր խմիչքներ պատրաստելու համար։

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա է

14,990֏
  • Նկարագրություն
  • Details

    Բազմաֆունկցիոնալ գլխիկներ՝ ցանկացած խոհանոցային աշխատանքի համար։ Ընկղմվող բլենդերի գլխիկը կարող եք օգտագործել ինչպես հավաքածուի բաժակի, այնպես էլ ցանկացած այլ հարմար տարայի մեջ։ Այն իդեալական է կրեմ-ապուրների, խյուսերի, սոուսների, սմուզիների, ֆրեշների, կոկտեյլների և այլ խառնուրդների պատրաստման համար։ Հարմար է նաև մանկական սննդի պատրաստման համար՝ ապահովելով հարթ և միատարր զանգված։
    Հարիչ (միքսեր) գլխիկը կդառնա ձեր վստահելի օգնականը խմորեղենի և աղանդերի պատրաստման ընթացքում։ Դրանով հեշտությամբ կարող եք հարել ձու, սերուցք և կրեմ, պատրաստել տարբեր տեսակի խմորներ, աղանդեր և այլ խոհարարական բաղադրատոմսեր։
    Ունիվերսալ մանրացնող տարան նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։ Այն արագ և արդյունավետ մանրացնում է բանջարեղենը, մրգերը, միսը, ընկույզը, կանաչին, սուրճի հատիկները, համեմունքները և բազմաթիվ այլ մթերքներ՝ խնայելով ձեր ժամանակն ու ուժերը։

    Առավելություններ:

    • Հեշտ լվացում և պահեստավորում
    • Հարմար և անվտանգ օգտագործում
    • Ամուր և բարձրորակ մետաղական կորպուս
    • Հարմար է ամենօրյա օգտագործման համար
    • Կոմպակտ դիզայն, որը խնայում է խոհանոցի տարածքը
    • Հզոր շարժիչ՝ արագ և արդյունավետ աշխատանքի համար
    • Խոշոր կտորներից մինչև պյուրե վայրկյանների ընթացքում
    • Կփոխարինի միքսերի, շեյքերի, մսաղացի, բլենդերի, սրճաղացի և բանջարեղենի կտրիչի

    Բնութագիր:

    • Քաշը՝ 1000 գրամ
    • Արագության 2 ռեժիմ
    • Գույնը՝ արծաթագույն
    • Լարի երկարություն՝ 105 սմ
    • Տարայի տարողություն՝ 500 մլ.
    • Սայրերը՝ չժանգոտվող պողպատ
    • Նյութ՝ ABS (բարձր որակի պլաստիկ)
    • Չափիչ տարայի տարողություն՝ 600 մլ.
    • Լարումը՝ 220-240 V
    • Հզորությունը՝ 1000 W
    • Հաճախականությունը՝ 50-60 Hz
    • 3 տարվա տեխնիկական երաշխիք
    • Արտադրող ընկերությունը՝ Bosch (Գերմանիա)
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Հիմք 1 հատ
    • Տուփ 1 հատ
    • Հարիչ 1 հատ
    • Չափիչ տարա 1 հատ
    • Բլենդերի տարա 1 հատ
    • Հայերեն ուղեցույց 1 հատ
    • Մանրեցնող գլխիկ 1 հատ
    • Երաշխիքային կտրոն 1 հատ
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք
(374) 10 55 77 77