Details
Zepter կաթսաների և թավայի հավաքածուն հիանալի նվեր կլինի ցանկացած առիթի համար: հավաքածուն էկոլոգիապես մաքուր է (BIO) և անվնաս առողջության համար՝ չի պարունակում քաղցկեղածին նյութեր և եփման ընթացքում թունավոր նյութեր չեն արտադրում։ Սնունդը տապակելու համար պահանջվում է յուղի նվազագույն օգտագործում, քանի որ մակերեսը կպչուն չէ։ Հեշտությամբ լվացվում է, կարող եք լվանալ նաև սպասք լվացող մեքենայում։ Հարմար է օգտագործել գազօջախի, էլեկտրական ջեռոցի և ինդուկցիոն վառարանների դեպքում։ Կափարիչները պատրաստված են ջերմակայուն ապակուց՝ ունեն գոլորշու արտահոսքի անցք և մետաղական եզր: Կափարիչը սերտորեն կպչում է թավայի եզրին՝ կանխելով հեղուկի արտահոսքը և պահպանելով ուտեստների բույրը։
Առավելություններ:
• Բռնակները չեն տաքանում
• Գեղեցիկ, միանման դիզայն
• Բարձրորակ չժանգոտվող պողպատ
• Հնգաշերտ ջերմահաղորդիչ հատակ
• Սնունդն ու ճարպը անկյուններում չեն կուտակվում
• Արագ տաքանում է, և երկար պահվում է ջերմությունը
• Հեշտ մաքրվող, կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ
• Հատկապես հարմար է դիետիկ մենյուների համար, քանի որ սնունդը աղի կարիք չունի
• Առողջ խոհարարություն. Քիչ ջրով և քիչ յուղով եփելը նվազագույնի է հասցնում վիտամինների, հանքանյութերի և համի կորուստը
• Հարմար է պատրաստման բոլոր աղբյուրների համար՝ էլեկտրական և գազի վառարաններ, ապակե, կերամիկական կամ հալոգեն այրիչներ
Բնութագիր:
• Քաշը՝ 7 կգ
• Գույնը` արծաթագույն
• Նյութը՝ պողպատ, գրանիտ
• Չափսերը և տարողությունը
1. Երկար բռնակով կաթսա 17 x 10 սմ, 1,5 լիտր
2. Կաթսա 2 բռնակով 17 x 11 սմ, 1,5լ
3. Կաթսա 2 բռնակով 19 x 11 սմ, 2լ
4. Կաթսա 2 բռնակով 20 x 12 սմ, 3լ
5. Կաթսա 2 բռնակով 24 x 14 սմ, 6լ
6. Երկար բռնակով թավա 24 x7 սմ, 3լ
• Արտադրող կազմակերպություն Zepter (Գերմանիա)
• Արտադրված է Չինաստանում
Հավաքածու:
• Տուփ 1 հատ
• Թավա 1 հատ
• Կաթսա 5 հատ
• Կափարիչ 6 հատ