Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Sonifer sf-1028

More Views

Sonifer sf-1028

Նկարագրություն

Sonifer ընկերության կողմից առաջարկվող ճարպաջեռոցը նախատեսված է նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, բայց միևնույն ժամանակ սիրում են ներսում հյութեղ, բայց ախորժելի խրթխրթան կեղևով ուտեստներ: Պատրասեք բազմատեսակ համեղ ուտեստներ առանց ավելորդ, գիրացնող ճարպի։ Ճարպաջեռոցը բազմաֆունկցիոնալ է և թույլ է տալիս պատրաստել ճաշատեսակների լայն տեսականի՝ միս, ձուկ, լցոնած բանջարեղեն, մի շարք խմորեղենններ, հավի թևիկներ, կարտոֆիլ ֆրի: Պարզապես մթերքը դրեք սարքի մեջ, ընտրեք համապատասխան ռեժիմը և 20-30 րոպեյից վայելեք համեղ և առողջարար ուտեստը։ Սարքը ունի ժամանակաչափ /timer/ որի շնորհիվ ուտեստը պատրաստ լինելուց հետո սարքը ավտոմատ անջատվում է և ազդանշանով տեղեկացնում է, որ ուտեստը պատրաստ է։ Հրաշալի ձեռբերում է այն մարդկանց համար ովքեր գնահատում են իրենց ժամանակը և սիրում են կարգուկանոն խոհանոցում, քանի որ սարքը տարածքը չի կեղտոտում պատրաստման ընթացքում։

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա է

34,990֏
  • Նկարագրություն
  • Details

    Մեկ հպումով ընտրեք ճաշատեսակ պատրաստելու 7 տարբեր ֆունկցիաներից մեկը։ Դրանցից յուրաքանչյուրի մանրակրկիտ կարգավորումները նախապես արվել է Sonifer-ի խոհարարների կողմից՝ ամենահամեղ արդյունքներն ապահովելու համար: Կարող եք նաև ընտրել ձեր անձնական բաղադրատոմսերի համար ցանկալի ջերմաստիճանը և ժամանակը: Սնունդը եփեք մինչև 50%-ով ավելի արագ, քան ավանդական ջեռոցում և 85%-ով նվազեցրեք յուղի պարունակությունը՝ համեմատած ավանդական շատ ծեթով տապակման հետ՝ միաժամանակ մատուցելով նույն խրթխրթան համը՝ առանց առողջության վտանգների: Շարժական, աման լվացող մեքենայի համար ապահով զամբյուղներն ունեն չկպչող ծածկույթ, որը մաքրումը դարձնում է արագ և հեշտ: Տաք օդի շրջանառության համակարգի շնորհիվ մթերքը բոլոր կողմերից հավասարապես տապակվում է՝ մնալով ներսից փափուկ, իսկ դրսից՝ խրթխրթան: Իսկ ոճային և լակոնիկ դիզայնը հիանալի կերպով կտեղավորվի ցանկացած խոհանոցի ինտերիերի մեջ։

    Առավելություններ:

    • Չսահող ոտնակներ
    • Նվազեցնում է ճարպը
    • Արագ և հեշտ պատրաստում
    • Օգտագործվող հարմարավետ բռնակ
    • Էկոլոգիապես անվտանգ նյութակազմ
    • Oդի արագ շրջանառության համակարգ
    • LED էկրան և սենսորային կառավարում
    • Տեսողական պատուհան միկրոանջատիչով
    • Առանց ձեթի պատրաստելու հնարավորություն
    • LFGB սննդի անվտանգության սերտիֆիկացում
    • Ջեռուման հատվածը 304 չժանգոտվող պողպատ
    • Տարածքը չի կեղտոտվում օգտագործման ժամանակ
    • Ամբողջությամբ պատրաստված է հրակայուն նյութից
    • Ավտոմատ անջատում և զգուշացում սննդի պատրաստման մասին

    Բնութագիր:

    • Քաշը՝ 4կգ
    • Պատրասման 7 ռեժիմ
    • Չափսերը՝ 26 x 26 x 32
    • Տարայի տարողությունը 6.5 լ․
    • Ժամաչափի տևողություն 60 րոպե
    • Գույնը՝ սև, մետաղական դետալներով
    • Ջերմաստիճանի կարգավորում (80-200 աստիճան)
    • Լարումը՝ 220-240 V
    • Հզորությունը՝ 1500 W
    • Հաճախականությունը՝ 50-60 Hz
    • 3 տարվա տեխնիկական երաշխիք
    • Արտադրող ընկերությունը՝ Sonifer (Չինաստան)
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Տուփ 1 հատ
    • Սարք 1 հատ
    • Սկուտեղ 1 հատ
    • Հայերեն ուղեցույց 1 հատ
    • Երաշխիքային կտրոն 1 հատ
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք

Ձեզ Հետաքրքրող Ապրանքներ

Bosch BlenderԲլենդեր

12,990֏

Bosch Hair dryer 5 in 1Bosch Վարսահարդարիչ 5-ը 1-ում

14,990֏

Bosch գերմանական կաթսաների և թավայի հավաքածուԿաթսաների և թավայի հավաքածու

39,990֏

Sonifer Handy Vacuum Clener Փոշեկուլ 2-ը 1-ում

19,990֏
(374) 10 55 77 77