Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Sonifer SF-9595

More Views

Sonifer SF-9595

Նկարագրություն

Sonifer ընկերության կողմից առաջարկվող անլար 2-ը 1-ում էպիլյատորը հարմար և արդյունավետ սարք է, որը ստեղծվել է հատուկ այն անձանց համար, ովքեր ցանկանում են մշտապես ունենալ հարթ և խնամված մաշկ, կատարել մազահեռացում տնային պայմաններում առանց մազահեռացնող մասնագետների օգնության: Հեռացնում է մարմնի անցանկալի մազերը բոլոր խնդրահարույց հատվածներից՝ ոտքերից, թևատակերից, բիկինիի հատվածից և անգամ դեմքից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նախքան առաջին օգտագործումը, սարքը պետք է դնել լիցքավորման 6-8 ժամ:

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա է

12,990֏
  • Նկարագրություն
  • Details

    Այս էպիլյատորն անլար է, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ցանկացած վայրում, առանց հոսանքի վարդակին միացնելու անհրաժեշտության: Պարզապես դրեք սարքը նախապես լիցքավորման և երկար ժամանակ օգտագործեք: Նորարարական տեխնոլոգիայի շնորհիվ էպիլյատորն ունի հզոր շարժիչ, որը թույլ է տալիս արդյունավետորեն հեռացնել նույնիսկ կարճ մազերը՝ չթողնելով մաշկի վրա գրգռվածություն և ալերգիկ ռեակցիաներ: Sonifer ֆիրմայի էպիլյատորը արմատից հեռացնում է անցանկալի մազերը և թույլ չի տալիս, որպեսզի դրանք աճեն շաբաթներ շարունակ։ Անլար ֆունկցիան ընդլայնում է սարքը ցանկացած վայրում օգտագործելու հնարավորությունները, նույնիսկ այնտեղ, որտեղ էլեկտրականություն չկա, ինչը նպաստում է հարմարավետությանն ու թույլ է տալիս չկապված լինել սենյակի վարդակների տեղակայման հետ: Էպիլյատորն ունի երկու աշխատանքային ռեժիմ, որոնց շնորհիվ կարող եք կարգավորել գլուխների պտտման արագությունը՝ դրանով իսկ նվազեցնելով ցավը։ Փափուկ աշխատանքային մակերեսը ոչ մի տհաճ կամ ցավոտ ռեակցիաներ չի առաջացնում նույնիսկ ամենազգայուն մաշկի վրա։ Բացի այդ, այս էպիլյատորը ունի չոր սափրում կատարող գլխիկ, ինչը նշանակում է, որ այն կարող է օգտագործվել մարմնի ցանկացած մասի մազերը կտրելու և կարգավորելու համար: Դուք կկարողանաք ստեղծել կատարյալ եզրագծեր, հեռացնել անցանկալի մազերը հոնքերի, դեմքի, մարմնի տարբեր մասերի և այլ զգայուն հատվածների շուրջ: Սարքի հետ նեռառված են նաև լիցքավորման համար նախատեսված լարը և մաքրող խոզանակը:

    Առավելություններ:

    • Օգտագործումը հեշտ է և հարմար
    • Կունենաք հարթ մաշկ առանց գրգռման
    • Մաշկը երկար պահում է հարթ և փափուկ
    • Անփոխարինելի միջոց է ճանապարհորդելիս
    • Իդեալական է նույնիսկ զգայուն մաշկի համար
    • Ի տարբերություն ածելիների չի կոշտացնում մազերը
    • Ունի կոմպակտ չափսեր, կարելի է պահել պայուսակում
    • Պտտվող գլխիկը թույլ է տալիս արագ և մանրակրկիտ հեռացնել մազն արմատից

    Բնութագիր:

    • Քաշը 130 գրամ
    • Գույնը՝ սպիտակ
    • Սարքի չափսերը 10 x 6,5
    • Տուփի չափսերը 19 x 16,5 x 5 սմ
    • 3 տարվա տեխնիկական երաշխիք
    • Նյութը՝ ABS (բարձրորակ պլաստիկ)
    • Լիցքավորման ժամանակը ՝ 6-8 ժամ
    • Լիցքավորվում է USB լիցքավորման լարով
    • Աշխատանքային ժամանակը՝ մինչև 50 րոպե
    • Լարում 3,7 V
    • Հզորություն 600 mAh
    • Արտադրող ընկերությունը՝ Sonifer (Չինաստան)
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Սարք 1 հ.
    • Գլխիկներ 2հ.
    • Խոզանակ 1հ.
    • Լիցքավորման լար 1հ.
    • Երաշխիքային կտրոն 1հ.
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք
(374) 10 55 77 77