Details
«Kosmodisk Classic» օրթոպեդիկ պարագան պետք է օգտագործել այն ժամանակ, երբ վրա է հասնում ցավը, սակայն պետք է խստորեն հետևել ուղեցույցին: Խորհուրդ է տրվում պարագան օգտագործել 10-20 օր, որի ընթացքում այն պետք է կրել օրական առնվազն 3 ժամ: «Kosmodisk Classic»-ի մերսող ազդեցությունը խթանում է ողնաշարի շրջանի մկանները և ստեղծում է ջերմային ազդեցություն, որը բարելավում է արյան շրջանառությունը, հանգստացնում է մկանները և նվազեցնում լարվածությունը: «Kosmodisk Classic»-ը հաջողությամբ կարելի է համատեղել բուժման այլ թերապևտիկ մեթոդների հետ` ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային: «Kosmodisk Classic»- ը գործում է բացառապես իր կառուցվածքի շնորհիվ` առանց լրացուցիչ աղբյուրների, ինչպիսիք են մագնիսները կամ մարտկոցները: «Kosmodisk Classic»-ի եզակի ձևը (պատրաստված հիպոալերգիկ վիրաբուժական ռետինից) չի սահմանափակում Ձեր շարժումները օրվա ընթացքում: Ողային կողմի կոնֆիգուրացիան ազդում է ողնաշարի ամբողջ երկայնքով և առաջացնում մեղմ կետային մերսում:
Առավելություններ:
• Հեշտ է կրելը
• Մեկ ներդրում ողջ կյանքի համար
• Ամբողջովին բնական նյութակազմ
• Ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում
• Հարմարավետ է և հնարավոր է կարգավորել
• Չի առաջացնում կողմնակի ազդեցություններ
• Կարելի է օգտագործել առանձին կամ այլ բուժման հետ համատեղ
• ժամանակավորապես կամ ամբողջովին ազատում է մեջքի ցավերից
• Կարող է օգտագործվել ամենուրեք` տանը, աշխատավայրում, մարզասրահում, անգամ քնելիս
• Գործում է բացառապես իր կառուցվածքի շնորհիվ` առանց լրացուցիչ էներգիայի աղբյուրների
Բնութագիր:
• Քաշը` 260 գր.
• Գույնը` սպիտակ
• Փաթեթավորման չափը` 22.5 x 11 x 7.5 սմ
• Կարճ մերսող պարագայի չափերը` 20.5 x 10 սմ
• Ողնաշարի մերսող պարագայի չափերը` 63 x 4 սմ
• Արտադրող կազմակերպությունը՝ EU by Studio Moderna (Սլովենիա)
• Արտադրված է Սլովենիայում
Հավաքածու:
• Տուփ 1 հատ
• Բամբակյա պարկ 1 հատ
• Հայերեն ուղեցույց 1 հատ
• Կարճ պարագա՝ գոտկատեղի, պարանոցի համար 1 հատ
• Երկար պարագա՝ նախատեսված ողնաշարի համար 1 հատ