Details
«DSP Rechargable Facial Hair Remover» ը մազահեռացնող սարք է, որի 18 կարատով պատված ոսկեջրած գլխիկի ներսում թաքնված են սուր սայրեր, որոնք նրբորեն հեռացնում են անգամ շատ բարակ և կարճ մազերը: Գլխիկի հատուկ կառուցվածքի շնորհիվ սայրերը չեն վնասում դեմքի նուրբ մաշկը, ինչի հետևանքով Դուք հիանալի տեսք կունենաք, եթե անգամ նոր եք ավարտել մազահեռացման գործընթացը: Սուր սայրերը առանց մաշկը վնասելու կտրում են մազերը խորքից: Սարքի գլխիկն արագ պտտվում է՝ վեր բարձրացնելով յուրաքանչյուր մազն այնպես, որ այն որքան հնարավոր է խորքից կտրվի։ Հարմար է զգայուն մաշկի համար և մազահեռացումից հետո չի թողնում մուգ բծեր: Սարքն ունի ներկառուցված լույս, որը թույլ է տալիս ավելի լավ տեսնել և հեռացնել յուրաքանչյուր մազը:
Չափերով կոմպակտ է և ունի էլեգանտ դիզայն, որը կարող է իր արժանի տեղը գտնել Ձեր կոսմետիկայի պայուսակում: Շատ հարմար է վերցնել նույնիսկ ճամփորդելիս, քանի որ սարքը շատ տեղ չի զբաղեցնում և միշտ կարող է լինել ձեռքի տակ: Օգտագործելու համար պարզապես հեռացրեք կափարիչը և սահեցրեք սարքի կողքին գտնվող անջատիչը դեպի վեր:
Առավելություններ:
• Ներկառուցված լույս
• Ունի կոմպակտ չափ
• Բացարձակ անվտանգ է
• Հեռացնում է մազերն արագ և անցավ
• Հարմար է ամենօրյա օգտագործման համար
• Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
• Գլխիկը պատված է 18 կարատանոց ոսկյա ծածկույթով
• Չի առաջացնում գրգռվածություն և ալերգիկ ռեակցիաներ
• Դերմատոլոգների կողմից հավանության արժանացած սարքավորում
Բնութագիր:
• Քաշը` 90 գր.
• Գլխիկի տրամագիծը` 1.5 սմ
• Սարքի երկարությունը` 10.5 սմ
• Լիցքավորման ժամանակը ՝ 8 ժամ
• Աշխատանքային ժամանակը՝ 40 րոպե
• Աշխատում է՝ USB լիցքավորման լարով
• Փաթեթավորման չափերը` 20.5 x 11.5 x 3.5 (սմ)
• Լարումը՝ 1․2 V.
• Հզորությունը՝ 1 W.
• 3 տարվա տեխնիկական երաշխիք
• Պատրաստման նյութը՝ ABS (բարձրակարգ, լիցենզավորված մետաղ)
• Արտադրող կազմակերպությունը՝ DSP Professional (ԱՄՆ)
• Արտադրված է Պակիստանում
Հավաքածու:
• Տուփ 1 հատ
• Սարք 1 հատ
• Հայերեն ուղեցույց
• Լիցքավորման լար 1 հատ
• Մաքրող խոզանակ 1 հատ
• Երաշխիքային կտրոն 1 հատ