Details
«Beauty Body» սարքի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է՝ այն ազդանշան է ուղարկում այն նյարդերին, որոնք պատասխանատու են մկանների աշխատանքի համար: EMS (electrical muscle stimulation) հապավումը նշանակում է մկանների էլեկտրական խթանում կամ ստիմուլյացիա, այսինքն, EMS մարզումն այն մարզումն է, որի հիմքում ընկած է էլեկտրական ազդակներով պարտադրված մկանների աշխատանքը: Այլ կերպ ասած, տարատեսակ սպորտային սարքերով կամ ֆիզիակական վարժանքներով մկանները ծանրաբեռնելու փոխարեն դրանք խթանվում են հոսանքով: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է EMS մարզման րդյունավետությունն ու բացարձակ անվտանգությունը: «Beauty Body» մկանային խթանիչը կօգնի Ձեզ կերտել անթերի կեցվածք՝ առանց հոգատանջ դիետաների և երկարատև մարզումների: Յուրահատուկ նորույթը, առաջին անգամ հայտնվելով շուկայում, արագ վայելեց գնորդների ուշադրությունը և զարմանալի չէ, քանի որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում երազում են ունենալ գեղեցիկ մարմին: Բացի այդ ոչ բոլորն ունեն ճիշտ սնվելու հնարավորություն կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա ծախսելու ժամանակ և էներգիա: Նիհարել, ունենալ գեղեցիկ մկաններ արդեն հեշտ է՝ բավական է ձեռք բերել «Beauty Body» և սկսել այն օգտագործել:
Առավելություններ:
• Անլար է
• 6 աշխատանքային ռեժիմ
• Չի երևում հագուստի տակից
• Թեթև քաշ և կոմպակտ չափսեր
• Տոնուս է հաղորդում մկաններին և մաշկին
• Ամենուր և ամենժամ կրելու հնարավորություն
• Ունիվերսալ է կանանց և տղամարդկանց համար
• Կարճ ժամանակահատվածում գերազանց արդյունք
• Երկուսը մեկում է՝ զարգացնում և նիհարեցնում է մկանները
• Արտադրող կազմակերպություն ROHS (ԱՄՆ)
• Արտադրված է Չինաստանում
Բնութագիր:
• Գույնը՝ սև
• Քաշը` 110 գր.
• Բարձիկի չափերը` 19 x 17 սմ
• Պատրաստման նյութը՝ սիլիկոնային սպունգ
• Սնուցումը՝ 2 AAA մարտկոց (ներառված չէ)
• Հաճախականությունը` 1-100 Hz
Հավաքածու:
• Տուփ՝ 1 հատ
• Սարք՝ 1 հատ
• Հայերեն ուղեցույց՝ 1 հատ
• Երաշխիքային կտրոն՝ 1 հատ