Details
Օրթոպեդիկ «Strutz» սուպինատորները կրելու ընթացքում ոտնաթաթի կամարը ընդունում է ճիշտ անատոմիական դիրք՝ հավասարաչափ բաշխելով մարդու քաշը և հենաշարժողական համակարգի վրա ընկած ծանրաբեռնվածությունը:
Հարթաթաթության դեպքում այն շատ հարմար է: Քայլելիս կամ կանգնած ժամանակ առաձգականության շնորհիվ ոտնաթաթը մի հարթության վրա չի մնում` ընդունելով կորություններ: Սուպինատորները ձիգ գրկում են ոտնաթաթը՝ առանց անհարմարություն պատճառելու: Սուպինատորների մեջտեղի հատվածում կա հատուկ կառուցվածքով բարձիկ: Այս կոնստրուկցիայի շնորհիվ ներդիրները կարող են էապես նվազեցնել ոտնաթաթի ցավերը և կանխարգելել հիվանդության զարգացումը:
Հիանալի արդյունքի պատճառը այն է, որ մարմնի ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է ոչ թե ոտնաթաթի կամարի վրա, այլ բաշխվում է ամբողջ ոտնաթաթով: Սուպինատորները նվազեցնում են ոտքերի հոդերի և մկանների վրա ընկած ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում ոտնաթաթը չի լարվում և ապահովում է Ձեր հարմարրավետությունը անգամ ոտքի վրա երկար ժամանակահատված անցկացնելիս:
Առավելություններ:
• Շնչող գործվածք
• Ունիվերսալ չափս
• Հարմարավետություն
• Կարելի է կրել ցանկացած կոշիկի հետ
• Նպաստում է մարմնի հավասարակշռությանը
• Հարմար է և կանանց և տղամարդկանց համար
Բնութագիր:
• Քաշը՝ 20 գր.
• Գույնը՝ կանաչ-սև
• Գոտու լայնությունը՝ 6 սմ
• Բարձիկի չափսը՝ 6.5 x 8 սմ
• Տուփի չափսը՝ 12.5 x 3.5 x 10 սմ
• Արտադրող ընկերություն Ontel Products Corporation ԱՄՆ
• Արտադրված է Չինաստանում
Հավաքածու:
• Տուփ 1 հատ
• Օրթոպեդիկ ներդիր 1 զույգ