Details
Օդային ձուկը գործի դնելու համար նախ պետք է լցնել այն հելիումով, ինչպես փչում են սովորական փուչիկները: Այս ծառայությունը սովորաբար տրամադրվում է մանկական խաղալիքների և նվերների խանութներում: Նաև կարող եք պարզապես գնել հելիումի գազով բալոն և լիցքավորել այն ցանկացած ժամանակ:
Այս հրաշալի հեռակառավարվող «օդային լողորդները» կգրավեն ոչ միայն երեխաների ուշադրությունը, այլ նաև մեծերի՝ պատճառելով աննկարագրելի հրճվանք և բավականություն: Թռչող ձկները կզարդարեն անգամ ծննդյան հանդիսությունները, երեկույթները, կգրավեն խանութների, սրահների այցելուներին և կօգնեն գովազդային արշավների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպումը գեղեցկացնելու հարցում:
Առավելություններ:
• Ձկան նման «լողում է» օդում
• Ունի հեռակառավարման ֆունկցիա
• Շարժվում է ցանկացած ուղղությամբ
• Նախատեսված է փակ տարածքների համար
Բնութագիր:
• Քաշը՝ 500 գր.
• Փչվող ձկան նյութը՝ ամուր նեյլոն
• Գործողության շառավիղը՝ 12 մետր
• Փաթեթավորման չափը՝ 37 x 27 x 5,5 սմ
• Երկարությունը պոչի հետ միասին՝ 145 սմ
• Սնուցումը՝ 4 AAA մարտկոց (ներառված չէ)
• Տեխնիկական տվյալներ՝ Ռադիոկառավարում
• Բարձրությունը լողակների հետ միասին՝ 92 սմ
• Վահանակի գործողության շառավիղը՝ մինչև 12 մետր է
• Գործառույթներ` բարձրանալ, իջնել, լողակների և պոչի կառավարում
• Արտադրող կազմակերպություն ԱՄՆ "William Mark Corporation"
• Արտադրված է Չինաստանում
Հավաքածու:
• Պոչ 1 հատ
• Ռետին 1 հատ
• Լողակներ 3 հատ
• Փչվող ձուկ 1 հատ
• Ամրացնող մասեր 1 հատ
• Հայերեն ուղեցույց 1 հատ
• Կպչուն պիտակներ 1 հատ
• Կառավարման մեխանիզմ 1 հատ
• Հեռակառավարման վահանակ 1 հատ