Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Solar Mole Repeller 2

More Views

Solar Mole Repeller 2

Նկարագրություն

Դաշտերում, այգիներում լինում են բազմատեսակ վնասատուներ, որոնք փչացնում են բույսերը, ծաղիկները, թփերը, ծառերը և մեծ վնաս հասցնում բերքին։ «Solar Mole Repellent» սարքը վտարում է խլուրդներին, մկներին, օձերին և այլ վնասատուներին։ Սարքը չի ազդում տնային կենդանիների վրա։ Ձայնային ազդանշանը տարածվում է առանց խոչընդոտների, անկախ այն բանից, թե տարածքում ինչ շինություններ կան տեղակայված։ Ալյումինե ձողը, որը տեղադրվում է հողի մեջ, հիանալի հաղորդիչ է վիբրացիաների և հողի միջոցով նախազգուշացնող ազդակների փոխանցման համար։ Վտարող սարքի ազդանշանը տարածվում է բոլոր ուղղություններով։ Մեծ այգիներում ապահովության և ավելի լավ ազդեցության համար նախընտրելի է ձեռք բերել 2 սարք և տեղադրել միմյանցից 24մ. հեռավորության վրա։ Ձեռք բերելով այս սարքը, կարող եք չանհանգստանալ սնուցման աղբյուրի մասին։ Արևային մարտկոցներով աշխատելու առավելությունը թույլ է տալիս կուտակել էներգիան ցերեկվա ընթացքում և հավասարաչափ բաշխել գիշերային ժամերին աշխատելու համար։
Արդյունավետ գործողության արդյունքում սարքը պաշտպանում է տարածքը օրվա ընթացքում։ Երկար ձողով սարքի հարմար ձևը, որը ամուր տեղավորվում է հողի մեջ՝ ապահովում է ձայնային և մեխանիկական տատանումների տարածումը։ «Solar Mole Repellent» կծառայի Ձեզ տարիներ շարունակ ապայովելով Ձեր հողակտորի մշտական պաշտպանություն։

Կարդալ ավելին

Առկայություն: Առկա է

12,990֏
  • Նկարագրություն
  • Details

    «Solar Mole Repeller»-ը արևային մարտկոցներով աշխատող, վնասատուներին հողից վտարող սարք է։ «Solar Mole Repellent» սարքը հողամասերից, այգիներից կրծողների, օձերի և վնասատուների վերացման արդյունավետ լուծում է: Սարքի սկզբունքը հիմնված է ձայնային ալիքի կիրառման վրա, որը նախազգուշացնում է կենդանիներին վտանգի մասին, ազդում նյարդային համակարգի վրա, ինչը և ստիպում է նրանց հեռու մնալ վտանգի աղբյուրից։ Սարքի գործողության մակերեսը կազմում է 600 քմ, ինչը թույլ է տալիս չանհանգստանալ «անկոչ հյուրերի» տվյալ տարածք նեխուժման մասին։

    Առավելություններ:

    • Չի պարունակում քիմիական նյութեր
    • Չի ազդում տնային կենդանիների վրա
    • Էֆեկտիվության մակերեսը՝ մինչև 600քմ.
    • Օգտագործման մեջ դյուրին է և անվտանգ
    • Հողի տակ տարածում է ձայնային ազդանշաններ
    • Հագեցած է արևային վերալիցքավորվող Ni-MH մարտկոցով

    Բնութագիր:

    • Քաշը՝ 68 գր.
    • Նյութը՝ ABC + Al խողովակ
    • Գլխիկի տրամագիծը` 8 սմ
    • Գործողության մակերեսը` մինչև 600 քմ
    . • Խողովակի երկարությունը` 22.5 սմ
    • Արևային մարտկոցների հզորությունը՝ 600 MAH Ni-MH
    • Ազդակների հաճախականությունը` 400 Hz - 1000 Hz
    • 3 տարվա տեխնիկական երաշխիք
    • Արտադրող կազմակերպությունը՝ ROHS (ԱՄՆ)
    • Արտադրված է Չինաստանում

    Հավաքածու:

    • Տուփ 1 հատ
    • Հայերեն ուղեցույց 1 հատ
    • Վնասատուներին վտարող սարք 1 հատ
  • Արձագանքներ
  • Հաճախորդների կարծիքներ

    Գրեք Ձեր Կարծիքը

    Գնահատեք
(374) 10 55 77 77