Details
«Liquid Leather» հեղուկ կաշին պրոֆեսիոնալ միջոց է տան պայմաններում կաշվե և վինիլային իրերի վերանորոգման համար: Այն նոր կյանք կտա Ձեր աքսեսուարներին, հագուստին և կոշիկին։ Կաշվե իրերի նորոգման այս նոր տեխնոլոգիայի հիմքում ընկած է ջրում լուծվող պոլիմերային խառնուրդը,ինչը թույլ է տալիս դրա հիանալի ներթափանցումը կաշվից ներս: Հեղուկի կաշվի օգնությամբ կարող եք վերանորոգել կաշվե իրերի ցանկացած պատռվածքներ, քերծվածքներ, ճաքեր, այրվածքներ, մաշվածություն: Այն հեղուկ վիճակում հեշտությամբ լվացվում է օճառի լուծույթով: Նորոգվող մակերեսի հետ ապահովում է կատարյալ ներթափանցում և միախառնում: Չորացնելուց հետո հեղուկ կաշին և նորոգվող հատվածը դառնում են գրեթե մեկ ամբողջություն:
Չորանալուց հետո հեղուկի կաշին կարելի է մաքրել միայն սպիրտ պարունակող մաքրող միջոցներով, եղունգների լաքահանող միջոցներով և այլ ոչ ագրեսիվ կենցաղային լուծույթներով:
Առավելություններ:
• Հեշտ և պարզ օգտագործում
• Վերանորոգում է բնական կաշվե և վինիլային իրերը
• Սոսինձ, ներկ և վերականգնող միջոց մեկ տարայում
• Վերադարձնում է կաշվե իրերի նախկին տեսքը և գույնը
• Վերականգնում է կաշվե հագուստի, կոշիկի, կահույքի և մեքենայի սրահի ցանկացած վնասվածք
Բնութագիր:
• Քաշը՝ 160 գր.
• Հիմքը՝ գերամուր պոլիմեր
• Մեկ տարայի տարողությունը՝ 17 մլ
• Փաթեթավորման չափսերը՝ 15.5 x 7.5 x 4 սմ
• Գույները `սպիտակ, դեղին, կարմիր, կապույտ, կանաչ, շագանակագույն, սև
• Արտադրող կազմակերպություն Liquid Leather (Ռուսաստան)
• Արտադրված է Ռուսաստանում
Հավաքածու:
• Գույներ՝ 7 հ.
• Հայերեն ուղեցույց 1 հ.
• Դատարկ տարաներ՝ 3 հ.
• Գույներ ստանալու աղյուսակ 1 հ.