Details
«Spiralizer»-ը հիանալի նվեր է մայրիկների, հարազատների, խոհարարների, բուսակեր ընկերների կամ այն ծանոթների համար ովքեր միշտ դիետաներ են պահում։ Նրանց կյանքը կդառնա ավելի հեշտ և զվարճալի՝ լի բազմաթիվ նոր, առողջարար բանջարեղենային բաղադրատոմսերով։ «Spiralizer»-ի օգնությամբ կարող եք պատրաստել բազմաթիվ առողջարար ուտեստներ։ Օրինակ՝ բանջարեղենային սպագետիներ ցուկինիից, դդմիկից, վարունգից կամ գազարից, ավելացրեք մի քիչ սխտոր, համեմունքներ, կիտրոնի հյութ և առողջարար աղցանը պատրաստ է։ Այս սարքով ստացված բանջարեղենային սպագետիների կալորյականությունը մի քանի անգամ ավելի քիչ է սովորական ծանրամարս ուտեստներից։ Դիետան չպետք է ձանձրալի լինի՝ դարձե՛ք Ձեր սեփական շեֆ խոհարարը և «Spiralizer»-ի օգնությամբ պատրաստեք առողջարար և համեղ բազմատեսակ ուտեստներ: «Spiralizer»-ը կդառնա Ձեր առողջ ապրելակերպի հիմքը։
Առավելություններ:
• Հեշտ է լվացվում
• Օգտագործելը հեշտ է և հարմար
• Կոմպակտ է, տեղ չի զբաղեցնում
• Քերիչը բարձրորակ պլաստիկից է
• Չժանգոտվող պողպատից սայրեր
• Չունի ավելորդ մասեր կամ դետալներ
• Լվացվում է աման լվացող մեքենայում
• Անվտանգ է և չի վնասում ձեռքերը կամ մատները
Բնութագիր:
• Քաշը՝ 102 գրամ
• Գույնը՝ սև, կանաչ
• Չափսերը՝ 13 x 5,5 սմ
• Սայրերի չափսերը՝ 2x 3 և 3,5 x 5 մմ
• Նյութը՝ չժանգոտվող պողպատ և բարձրորակ պլաստիկ
• Արտադրող ընկերություն GEFU (Գերմանիա)
• Արտադրված է Չինաստանում
Հավաքածու:
• Տուփ 1 հատ
• Սարքը 1 հատ
• Պաշտպանիչ կափարիչ 1 հատ