Ձեր զամբյուղը դատարկ է

Ընդամենը:

Ձեր այցելությամբ TVtrade.am կայքէջ, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը կայքէջի Առաքում, Գաղտնիության քաղաքականություն և Պայմաններ դրույթներին:

Կայքէջի դրույթները և պայմանները համապատասխանեցված են <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի>>, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի, <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերի դրույթներին: Այդ դրույթները և պայմանները, կապված ՀՀ օրենսդրության պահանջների և Ընկերության վաճառքի քաղաքականության փոփոխությունից, ենթակա են խմբագրման:

TVtrade.am կայքէջն օգտագործելիս արգելվում է.

  • Մուտք գործել անչափահաս անձանց
  • Վիրավորել, կոպտել, զրպարտել, սպառնալ, օգտագործել ոչ կոռեկտ արտահայտություններ
  • Խախտել երրորդ կողմի հեղինակային և այլ գույքային իրավունքները
  • Հրապարակել երրորդ անձանց անձնական բնույթի տեղեկությունները
  • Փորձել կայքէջի խոցելիությունը, ծանրաբեռնել կամ դժվարեցնել կայքէջի բնականոն աշխատանքը
  • Ոչ հավաստի ապատեղեկատվությամբ վարկաբեկել Ընկերության բարի համբավը։

Ընդհանուր դրույթներ

  1. Վաճառող՝ առքուվաճառքի պայմանագրով (գրավոր կամ բանավոր) սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձն է, (այսուհետ՝ Ընկերություն)
  2. Սպառող՝ բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին է կամ իրավաբանական անձը, (այսուհետ՝ Սպառող)
  3. Ոչ պարենային ապրանք՝ դա բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանքն է (այսուհետ՝ Ապրանք)
Terms image

Վաճառքի պայմաններ, նվերներ և զեղչեր

Պայմանագիրը կնքվում է Սպառողի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) հեռախոսազանգով, էլեկտրոնային նամակով կամ սոցիալական ցանցերով Ընկերությանը ուղարկելու և Ընկերության կողմից դրա ընդունման միջոցով

Terms image

Ապրանքների հետվերադարձի և փոխանակման պայմանները

  1. Ընկերությունը պարտավոր է Պատվիրատուին առաքել պատշաճ որակի ապրանք
  2. Ոչ պատշաճ որակի Ապրանք Պատվիրատուին առաքելու դեպքում Ընկերությունը առաջնորդվում է <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի հոդված 16-ի և հոդված 19-ի պահանջներով նույն օրենքի հոդված 17-ով սահմանված ժամկետում
  3. Պատվիրատուն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը Ընկերությունում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ ՀՀ կառավարության 30.01.2002թ. N:77 որոշմամբ սահմանած անվանացանկով ապրանքների
  4. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը
  5. Պատվիրատուն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը երեսուն օրվա ընթացքում` չհաշված գնման օրը (<<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի հոդված 23-ով սահմանված է տասնչորսօրյա ժամկետ)
  6. Եթե Պատվիրատուի` Ընկերությանը դիմելու օրը վաճառքում նմանօրինակ պատշաճ որակի ոչ պարենային Ապրանքը բացակայում է, ապա Պատվիրատուն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առքուվաճառքի պայմանագիրը և պահանջել հետ վերադարձնելու նշված Ապրանքի համար վճարված գումարը (առանց առաքման ծառայության համար վճարված գումարի) կամ փոխարինել այն նմանօրինակ Ապրանքով` վաճառքում համապատասխան Ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում
  7. Փոխարինման կամ հետ վերադարձի ենթակա չեն ՀՀ կառավարության 30 հունվարի 2002 թվականի N 77 որոշմամբ սահմանված ապրանքները.
  • Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
  • Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
  • Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ՝ բացառությամբ օծանելիքի
  • Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
  • Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք
  • Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
  • Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
  • Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
  • Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
  • Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
  • Կենդանիներ և բույսեր
Terms image

Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

Ընկերությունից գնված էլեկտրականությամբ կամ մարտկոցով աշխատող ապրանքների համար տրվում է երեք ամսվա տեխնիկական ինչպես նաև երեք տարվա հետերաշխիքային սպասարկման երաշխիք:

Երաշխիքային ժամկետը դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում Ընկերությունը պարտավոր է բավարարել <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենք օրենքով սահմանված սպառողի պահանջները:

Հիշյալ ժամանակահատվածում երաշխիքի մեջ գտնվող Ապրանքի հետ կապված ցանկացած խնդիր Ընկերությունը պարտավորվում է վերացնել անվճար (Վերանորոգման ենթակա ապրանքը ընկերության սպասարկաման կենտրոն մոտեցնելու և պատվիրատուին վերադարձնելու ծախսերը հոգում է պատվիրատուն, վերանորոգումն իրականացվում է անվճար։), բացառությամբ այն դեպքերի, երբ.

  1. ապրանքը չի օգտագործվել ըստ իր նպատակային նշանակության կամ պահեստավորվել է վնասատու միջավայրում
  2. ապրանքն օգտագործվել է ձեռնարկատիրական գործունեության նպատակով՝ խախտելով շահագործման կանոնները
  3. շահագործման ընթացքում եղել են էլեկտրականության լարման նորմայից բարձր տատանումներ
  4. անզգուշության կամ դիպվածի պատճառով առկա են մեխանիկական վնասվածքներ
  5. վնասված են գործարանային կապարակնիքները կամ կատարվել են այլ անձանց կողմից նորոգումներ և այլ միջամտությունները

Ընկերությունից գնված էլեկտրականությամբ և մարտկոցով աշխատող ապրանքների համար տրվում է երեք տարվա տեխնիկական սպասարկման հետերաշխիք: Հետերաշխիքային սպասարկման ժամկետը դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում Ընկերությունը պարտավոր է ապրանքն անվճար նորոգել, իսկ եթե փոխարինվում է սարքավորման որևէ դետալ, ապա պատվիրատուի հետ նախնական համաձայնության գալով, Պատվիրատուից պահաջնջել միայն փոխարինման ենթակա դետալների գումարը, իսկ սպասարկման կենտրոն մոտեցնելու և պատվիրատուին վերադարձնելու ծախսերը հոգում է պատվիրատուն։

Երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում գտնվող Ապրանքի նորոգման անհնարինության դեպքում, այն փոխարինվում է նորով կամ, տվյալ տեսակի ապրանքի բացակայության դեպքում, Պատվիրատուի համաձայնությամբ, համարժեք այլ Ապրանքով:

(374) 10 55 77 77