Details
«Triple Slicer» դանակի սայրերը պատրաստված են չժանգոտվող պողպատից և տեղադրված են պտտվող գլխիկի մեջ։ Պտտեցնելով դանակի կողքի հատվածում գտնվող պտուտակը կարելի է ընտրել նախընտրելի սայրը և օգտագործել: Զիգզագաձև ծայրեր ունեցող առաջին սայրը հեշտությամբ և արագ կլպում է մրգերը և բանջարեղենը: Այս սայրով կարելի է աղցանի համար մանր կտրատել կաղամբը կամ աղանդերի համար քերել շոկոլադը: Երկրորդ սայրով կարելի է նուրբ և հավասարաչափ շերտատել մթերքը կորեական աղցանի համար կամ օգտագործել տոնական սեղանի ձևավորման hամար: Երրորդ սայրը կերամիկական է, որով մթերքը կարելի է կտրել հաստ կամ բարակ շերտերով: Բռնակի դիզայնը թույլ է տալիս և՛ ձախլիկներին, և՛ աջլիկներին առանց դժվարության աշխատեցնել այն:
Առավելություններ:
• Անվտանգ կառուցվածք
• Եռաֆունկցիոնալ սայրեր
• Բարձրորակ նյութակազմ
• Արագ և գեղեցիկ շերտատում
• 360 աստիճան պտտվող գլխիկ
• Յուրահատուկ, հարմարավետ բռնակ
• Քերում և կլպում է միրգն ու բանջարեղենը
• Հարմար է և՛ աջլիկների, և՛ ձախլիկների համար
• Հեշտությամբ մեկ սայրից մյուսը անցնելու հնարավորություն
• Արտադրող կազմակերպություն Livington (Ավստրիա)
• Արտադրված է Չինաստանում
Բնութագիր:
• Չափսը՝ 16 սմ
• Քաշը՝ 102 գրամ
• Գույնը՝ սպիտակ,կանաչ
• Նյութը՝ ABS (բարձրորակ պլաստիկ) և չժանգոտվող պողպատ
Հավաքածու:
• Զիպ փաթեթավորում՝ 1 հատ
• «Triple Slicer» եռակողմ դանակ՝ 1 հատ