Details
Դաշտերում, այգիներում լինում են բազմատեսակ վնասատուներ, որոնք փչացնում են բույսերը, ծաղիկները, թփերը, ծառերը և մեծ վնաս հասցնում բերքին։ «Solar Mole Repellent» սարքը վտարում է խլուրդներին, մկներին, օձերին և այլ վնասատուներին։ Սարքը չի ազդում տնային կենդանիների վրա։ Ձայնային ազդանշանը տարածվում է առանց խոչընդոտների, անկախ այն բանից, թե տարածքում ինչ շինություններ կան տեղակայված։ Ալյումինե ձողը, որը տեղադրվում է հողի մեջ, հիանալի հաղորդիչ է վիբրացիաների և հողի միջոցով նախազգուշացնող ազդակների փոխանցման համար։ Վտարող սարքի ազդանշանը տարածվում է բոլոր ուղղություններով։ Մեծ այգիներում ապահովության և ավելի լավ ազդեցության համար նախընտրելի է ձեռք բերել 2 սարք և տեղադրել միմյանցից 40մ. հեռավորության վրա։ Ձեռք բերելով այս սարքը, կարող եք չանհանգստանալ սնուցման աղբյուրի մասին։ Արևային մարտկոցներով աշխատելու առավելությունը թույլ է տալիս կուտակել էներգիան ցերեկվա ընթացքում և հավասարաչափ բաշխել գիշերային ժամերին աշխատելու համար։
Արդյունավետ գործողության արդյունքում սարքը պաշտպանում է տարածքը օրվա ընթացքում։ Երկար ձողով սարքի հարմար ձևը, որը ամուր տեղավորվում է հողի մեջ՝ ապահովում է ձայնային և մեխանիկական տատանումների տարածումը։ «Solar Mole Repellent» կծառայի Ձեզ տարիներ շարունակ ապայովելով Ձեր հողակտորի մշտական պաշտպանություն։
Առավելություններ:
• Չի պարունակում քիմիական նյութեր
• Չի ազդում տնային կենդանիների վրա
• Էֆեկտիվության մակերեսը՝ մինչև 650քմ.
• Օգտագործման մեջ դյուրին է և անվտանգ
• Հողի տակ տարածում է ձայնային ազդանշաններ
• Հագեցած է արևային վերալիցքավորվող Ni-Cd մարտկոցով
Բնութագիր:
• Քաշը՝ 320 գր.
• Նյութը՝ ABC + Al խողովակ
• Գլխիկի տրամագիծը` 14.5 սմ
• Գործողության մակերեսը` մինչև 650 քմ.
• Ալյումինե խողովակի երկարությունը` 25 սմ
• Արևային մարտկոցների հզորությունը՝ 3V 70 mA
• Ազդակների հաճախականությունը` 400+/-100 Hz
• 3 տարվա տեխնիկական երաշխիք
• Արտադրող կազմակերպությունը՝ ROHS (ԱՄՆ)
• Արտադրված է Չինաստանում
Հավաքածու:
• Տուփ 1 հատ
• Հայերեն ուղեցույց 1 հատ
• Վնասատուներին վտարող սարք 1 հատ