Details
«Arctic Air»-ը անհատական օդորակիչը թույլ է տալիս ստեղծել հարմարավետության անձնական գոտի։ Այն ունի թեթև քաշ և գրեթե անաղմուկ օդամղման 3 աստիճան: Կարգավորվող այս 3 արագությունները թույլ են տալիս առավել հստակ կարգավորել օդը։ Օդափոխիչը ջրի մեկ լիցքավորմամբ ապահովում է սառը օդի շրջանառությունը մինչև 8 ժամ: Սարքը կարճ ժամանակահատվածում ստեղծում է հաճելի միկրոկլիմա օգտագործողի կողքին։ Շնորհիվ իր փոքր չափերի, թեթև քաշի և ցանկացած վայրից (օր.՝ համակարգիչ, հեռախոսի բնիկ, Power Bank և այլն) USB լարով միանալու հնարավորության, կարող եք վերցնել սարքը Ձեզ հետ ամենուր:
Սարքի գաղտնիքը հիդրոսառեցման տեխնոլոգիան է հատուկ զտիչի կիրառմամբ , որը տաք օդը վերածում է հաճելի զով քամու: «Arctic Air» օդորակիչը չի պարունակում ֆրեոններ և լիովին անվտանգ է օգտագործման համար: Բացի այդ , այս օդորակիչը կարող է ծառայել նաև որպես գիշերային լամպ: Այն ունի 7 գույներից բաղկացած ներկառուցված LED լույս՝ կապույտ, կարմիր, սպիտակ, փիրուզագույն, մանուշակագույն, դեղին, կանաչ: Կարելի է ընտրել գունային հաջորդական փոփոխության ռեժիմ և մեկ գույնով լուսավորող ռեժիմ: Այս գրավիչ դիզայնով սարքը կհամատասխանի ցանկացած ինտերիերի:
Սարքը առավել արդյունավետ է աշխատում, որպես ԱՆՀԱՏԱԿԱՆ օդորակիչ , այսինքն՝ 1-2 մետր հեռավորության վրա: Այն չի սառեցնում սենյակը, պարզապես ստեղծում է զով տարածք մեկ կամ ավելի անձի համար՝ ինչպես փակ այնպես էլ բացօթյա տարածքներում:
Առավելություններ:
• Գեղեցիկ դիզայն
• Էներգախնայող է
• Կոմպակտ չափսեր
• Միանում է USB լարով
• Սառեցման երեք ռեժիմ
• Էկոլոգիապես մաքուր է
• Չի պարունակում ֆրեոն
• Կարգավորվող թերմոցուցիչ
• Գրեթե անաղմուկ աշխատանք
• Ներկառուցված լուսամփոփ՝ բաղկացած 7 գույներից
• Սառեցնում է, խոնավացնում և մաքրում օդը Ձեր շուրջը
• Իդեալական է գրասենյակային սեղանների կամ փոքր տարածքների համար
Բնութագիր:
• Քաշը` 860 գր.
• Արագության 3 աստիճան
• Աշխատանքը՝ USB լարով
• Ջրի խցիկի ծավալը` 700 մլ
• Գույնը` սպիտակ-մոխրագույն
• Չափսերը` 16,5 x 16,5 x 17 սմ
• 3 տարվա տեխնիկական երաշխիք
• Սառը օդի հոսքը` առավելագույնը 2 մ
• Մինչև 8 ժամ շահագործում ջրի լիարժեք լիցքավորմամբ
• Լամպի լույսի գույները՝ կապույտ, կարմիր, սպիտակ, փիրուզագույն, մանուշակագույն, դեղին, կանաչ
• Հզորություն 10 W
• Լարում 220-230 V
• Հաճախականություն 50-60 Hz
• Արտադրող ընկերություն Ontel Products (ԱՄՆ)
• Արտադրված է Չինաստանում
Հավաքածու:
• Տուփ 1 հատ
• USB լար 1 հատ
• Օդորակիչ 1 հատ
• Հայերեն ուղեցույց 1 հատ
• Երաշխիքային կտրոն 1 հատ