Ձեր զամբյուղը դատարկ է
«Your Health +» թևնոցի միջոցով Դուք կարող ստանալ յուրաքանչուր վայրում և ցանկացած պահին ստանալ առողջական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։ Թևնոցը աշխատեցնելու համար պարտադիր չէ, որ այն միացված լինի ինտերնետին կամ հավելված լինի հեռախոսում: Մենյուն հեշտ և հասանելի է` կիրառելի յուրաքանչյուրի համար։ Խելացի թևնոցը հաշվում է կատարված քայլերի քանակը, թույլ տալիս հետևել մարզումների արագությանը և ինտենսիվությանը: Դա կատարվում է տեղաշարժման սենսորի կամ աքսելոմետրի շնորհիվ, որը տեղադրված է սարքի ներսում: Սրտի զարկերի չափումը և արյան ճնշման չափումը պայմանավորված է օպտիկական սենսորով, որի աշխատանքը տեսանելի է թևնոցի հետևի մասում: Կալորիաների հաշվիչը չափում է օրվա ընթացքում ծախսած կալորիաները։ Թևնոցը պաշտպանված է խոնավությունից, բայց չի կարելի ընկղմել ջրի մեջ: Խելացի Թևնոցի հավելյալ ֆունկցիաներից օգտվելու համար կարող եք հեռախոսի ներբեռնել հատուկ անվճար հավելված։
«Your Health +» թևնոցը կրելու համար անհրաժեշտ չէ նախապես խորհրդակցել բժշկի հետ: Այն չի համարվում բժշկական սարքավորում և նախատեսված է միայն անձնական օգտագործման համար: Սարքի միջոցով ստացած ինֆորմացիան չի կարող ծառայել որպես բժշկական խորհդատվություն: