Details
Հաճախ մեզ մտահոգում է դեմքի չոր մաշկը, անգույն և անփայլ տեսքը: Զգում եք, որ դեմքի մաշկը իսկապես սնուցման կարիք ունի: Dignity Cosmetics-ը կազմակերպությունը մշակել է հատուկ դիմակների հավաքածու 6 տարբեր բնական բաղադրիչներով (կիվի, մեղր, ազնվամորի, կոլագեն, թեյի ծառի, ալոէ) հենց այս խնդիրները լուծելու համար: Կպահանջվի ընդամենը 20 րոպե՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Պարզապես պետք է հանել դիմակը փաթեթավորումից, նրբորեն դնել դեմքին և սպասել: 20 րոպե անց հեռացրեք դիմակը և սպասեք մի քանի րոպե, որպեսզի սնուցող նյութի բնական բաղադրիչները ներծծվեն Ձեր մաշկի մեջ: Հրաշալի արդյունք կստանաք՝ սնուցված, խոնավ և փափուկ մաշկ: «Sheet Mask» դիմակները կդառնան Ձեր առօրյա խնամքի լավագույն միջոցը, որ կօգնեն Ձեզ ունենալ գեղեցիկ տեսք նույնիսկ առանց դիմահարդարման:
Առավելություններ:
• Մեղր՝ թարմեցնող եւ սնուցող
• 100% արհեստական մետաքս
• 6 տարբեր բնական խտանյութեր
• Կիվի` ամրապնդող եւ վերականգնող
• Կոլագեն ՝առաձգական ու հարթ մաշկ
• Ազնվամորին երիտասարդեցնում և սնուցում է ծերացող մաշկը
• Ալոէ ՝հանգստացնող և խոնավեցնող չոր և վնասված մաշկի համար
• Թեյի ծառի՝ հակասթրեսային ազդեցություն, յուղոտ մաշկի ու պզուկների բուժում
Բնութագիր:
• Քանակը՝ 6 հատ
• Քաշը 6-ը միասին` 174 գր.
• Նյութը՝ արհեստական մետաքս
• Փաթեթավորման չափը` 13 x 17,5 սմ
• Խտանյութերը՝ կիվի, մեղր, ալոէ, կոլագեն, ազնվամորի, թեյի ծառ
• Արտադրող երկիրը՝ Dignity Cosmetics (ԻԻՀ)
• Արտադրված է՝ ԻԻՀ
Հավաքածու:
• Հայերեն ուղեցույց
• Սնուցող դիմակներ՝ 6 հատ