Details
«Mandoline Slicer»-ի օգնությամբ պատրաստման ընթացքը դառնում է ավելի հեշտ, կոկիկ և հաճելի: Ճիշտ մտածված դիզայնը թույլ է տալիս լիովին պաշտպանել Ձեր մատները վնասվածքներից: Կտրատող սարքը պատրաստված է բարձրորակ ABS պլաստիկից և ունի չժանգոտվող պողպատե կտրատող սայրեր: Կափարիչի տակ առկա է գլխիկների պահեստավորման համար նախատեսված հատուկ խցիկներ: Այս հիանալի հավաքածուի օգնությամբ ցանկացած բանջարեղեն և միրգ հեշտությամբ և գեղեցիկ կկտրատվի և պատրաստման գործընթացը կդառնա ավելի հաճելի: Ձեր կողմից շատ քիչ ջանք կպահանջվի, որպեսզի վարունգը, կարտոֆիլը, սոխը, պանիրը, կիվին, ձեռք բերեն ճշգրիտ ձև և համաչափություն: «Mandoline Slicer» քերիչի ստորին հատվածում կան ռետինե ոտիկներ, որոնք թույլ չեն տալիս, որ այն սահի օգտագործման ընթացքում: Հավաքածուի մեջ ներառված է նաև պաշտպանիչ բռնակը, որը օգտագործման ընթացքում պաշտպանում է ձեռքը վնասվելուց։
Սարքի ամբողջական կառուցվածքը ունի թեքություն, որն ապահովում է «ազատ սահում» և զգալիորեն երկարացնում է սայրերի շահագործման տևողությունը:
Առավելություններ:
• Հեշտ խնամք և պահեստավորում
• Բազմաֆունկցիոնալ է և ունիվերսալ
• 6 տարբեր եղանակներով կտրատող գլխիկներ
• Պատրաստված է սննդային, անվտանգ նյութերից
Բնութագիր:
• Քաշը՝ 600 գր.
• Գույնը՝ կարմիր
• Տարայի չափերը՝ 23 x 7 x 9.5 սմ
• Կափարիչի չափերը՝ 31 x 10.5 սմ
• Փաթեթավորման չափը՝ 32 x 10.5 x 13 սմ
• Նյութը՝ ABS պլաստիկ + չժանգոտվող պողպատ
• Արտադրող ընկերություն Godmorn (ԱՄՆ)
• Արտադրված է Չինաստանում
Հավաքածու:
• Տուփ 1 հ․
• Կլպիչ 1 հ.
• Տարա 1 հ.
• Քերող գլխիկ 1 հ.
• Ալիքավոր գլխիկ 1 հ.
• Հայրերեն ուղեցույց 1 հ․
• Պաշտպանիչ բռնակ 1 հ.
• Շերտատող գլխիկ՝ (3 և 4 մմ) 2 h.
• Երկար ձողիկներ (թելիկներ) կտրող գլխիկ (1,5 և 2,5 մմ) 2 հ.